Ծաղկաձորի սկզբնամասում բախվել են մեքենաներ
Հասարակություն
15:38 11/11/2025
Հայաստան

Ծաղկաձորի սկզբնամասում բախվել են մեքենաներ

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 11-ին, ժամը 09։14-ին ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ծաղկաձորի սկզբնամասում բախվել են մեքենաներ