Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանում միշտ եղել են հիանալի մաթեմատիկոսներ, դրա համար էլ ընտրել ենք ձեր երկիրը, թող մյուսները չնեղանան. Ալեքսանդր Գրիզով
«Առաջին անգամ ՌԴ-ից դուրս ենք եկել Ուզբեկստան և այնտեղ ստեղծել քույր ընկերություն»,- «Finnoway Armenia» ֆորումի ժամանակ ասաց «Ռիկոն ինթերնեյշնլ» ընկերության գլխավոր տնօրեն և «Պլազ» ապրանքանիշի սեփականատեր Ալեքսանդր Գրիզովը։
Նա հայտնեց, որ իր ընկերությունն այսօր օգնում են Միջին Աիայի 4 երկրներին՝ թվայնացման ծրագրեր, արհեստական բանականության և ֆինանսական տեխնոլոգիաների հարցում։
Գրիզովը նշեց, որ իրենց գործունեությամբ նպատում են պետական կառավարման ոլորտում, բանկային համակարգում տեխնոլոգիական լուծումների առաջընթացին։
Գործարարն ասաց, որ որդին՝ Կոնստանտին Գրիզովը նախորդ տարի Սոչիում ֆինանսական տեխնոլոգիաների ցուցահանդեսի ժամանակ հանդիպել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին և վերջինս ընկերությանը խորհորդ է տվել Միջին Ասիոյում չմնալ այլ գործունեություն ծավալել նաև Հայաստանում։
«Մենք այս բիզնեսով զբաղվում են 1991 թվակնի օգոստոսի 5-ից և չենք ուզում այն թողնել, դրա համար էլ հաջողակ ենք»,-աաց Գրիզովը՝ նշելով, որ տիրապոտում են յուրահատուկ կարողությունների, որովհտև բոլոր բաղադրիչները՝ թոստտերմինալները, բանկոմատները, միկրոպրոցեսորային քարտը և արհեստական բանականությունը ծագել են այն ժամանակ երբ իրենք ակտիվ բիզնեսով էին զբաղվում։
«Ես 75 տարեկան եմ, բայց լավ հիշում եմ Հայաստանի պատմությունը, ձեր մոտ միշտ եղել են հիանալի մաթեմատիկոսներ, ձեր դպորցը շատ ուժեղ էր, այդ պատճառով, երբ ընտրում էինք այն երկիրը, ուր մենք պետք է տանեինք մեր գաղափարները, մենք հասկանում էինք, որ հենց Հայաստանի հողը և ինտելեկտուալ բազան ճիշտ կընկալեն այն գաղափարը, որը մենք բերում ենք, հենց այդ պատճառով մենք այլ երկիր չգնացինք, թող նրանք չնեղանան»,-հայտարարեց Ալեքսանդր Գրիզովը։