Վարդենիսում վարձակալված խոտհարքների մի մասը Ադրբեջանի ԶՈւ նշանառության տակ են, չեն օգտագործվում, բայց վարձավճարները զիջելու մասով որևէ լուծում չկա. Ղազարյան
Քաղաքական
17:52 11/11/2025
Հայաստան

Վարդենիսում վարձակալված խոտհարքների մի մասը Ադրբեջանի ԶՈւ նշանառության տակ են, չեն օգտագործվում, բայց վարձավճարները զիջելու մասով որևէ լուծում չկա. Ղազարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը նախորդ շաբաթ  այցելություն է կատարել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս խոշորացված համայնքներ։

«Բնակչության հետ հանդիպումների ընթացքում բարձրաձյանվել են  մի շարք չլուծված կոնկրետ խնդիրներ, որոնց մի մասը նոր առաջացած խնդիրներ են»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին ունեցած ելույթում ասաց ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Նա նշեց, որ երկու համայքներում բացակայում են միջհամայքնային կանոնավոր տրասպորտային ապահովումը. «Բնակիչները  սրա հետևանքով իրենց առօրյա խնդիրները լուծելու համար կատարում են լրացուցիչ ծախսեր»։

Ա. Ղազարյանը հայտարարեց, որ Վարդենիսի  տարածաշրջանում կենսական  կարևոր խնդիր է մնում վարձակալված  խոտհարքների նպատակային և լիրաժեք օգտագործման խնդիրները. «Մասնավորապես,  դրանց մի մասը վերջին տարիներին հայտնվել են ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության տակ, հետևաբար հնարավոր չէ այդ տարածքներն օգտագործել անվտանգային նկատառումներից ելնելով, սակայն գոնե վարձավճարները զիջելու մասով որևէ  լուծում չկա, բնակիչները ստանում են ծանուցագրեր չկատարված վարձավճարները վճարելու պահանջով»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder