«Ինեկոբանկի» գիշերային արկածները. Քնած հաճախորդների քարտերից կրկնակի գումարներ են գանձվել, գնումների փորձեր են արվել
Իրավունք
12:15 11/11/2025
Հայաստան

«Ինեկոբանկի» գիշերային արկածները. Քնած հաճախորդների քարտերից կրկնակի գումարներ են գանձվել, գնումների փորձեր են արվել

«Ինեկոբանկ»-ի հաճախորդներն ահազանգում են՝ մինչ գիշերը քնած են եղել, իրենց բանկային քարտերից կրկնակի վճարումներ են իրականացվել օրեր առաջ արված գնումների դիմաց։

Օգտատեր Ֆլորա Վարդանյանը ֆեյսբուքյան գրառմամբ մանրամասնել է.

«Մինչ գիշերը մարդիկ քնած են, պարզվում ա, որ InecoBank-ը շարունակում է ակտիվ աշխատել ու կրկնակի գումարներ գանձել հաճախորդների քարտային հաշիվներից: Կրինօրինակել են ձեր նախորդ օրերի գնումները, ու, եթե ամսաթվին ու ժամին ուշադիր չլինեք, կարող եք ենթադրել, որ դա ձեր գնումն է, մինչդեռ դուք դրա համար օրեր առաջ արդեն վճարել եք: Եթե թոշակառու հարազատներ ունեք, ովքեր այս բանկի քարտապան են, օգնեք, ստուգեն քարտային հաշիվը: Ես գրել եմ իրենց, գնացել են՝ հայտս ուսումնասիրեն:

Թե՞ ինչ կա այդտեղ ուսումնասիրելու, եթե գիտեք, որ նման բաներ են եղել ու ես չէ միայն, որ ահազանգել եմ: Այն մարդիկ ովքեր 2 ժամ առաջ են պարզել, որ քարտի վրա գումար չկա աշխատանքի հասնելու, նրանց արդեն գրել եք, որ իբր ծրագրային խդիր ա: Հիմա իմ հայտը ի՞նչ մի նոր առանձնահատկություն ունի: ԵՍ ՍԱ ՈՐԱԿՈՒՄ ԵՄ ՈՊԵՍ ԹԱԼԱՆ, որի մի մասը կմարսվի, քանի որ տարեցների մի զգալի մասն իր օնլայն հաշիվները չի կարողանում ստուգել, ստուգելու դեպքում էլ պիտի ռոբոտի հետ շփվի գրավոր մի ահագին, ասի խնդիրը, որ վերջինս «մասնագետին» փոխանցի»։



Գրառման ներքո թողած մեկնաբանություններից պարզվում է, որ խնդիրը համատարած է։ Գանձման նման դեպք գրանցվել է դեռ օրար առաջ՝ նոյեմբերի 7-ին։ Տարբեր օգտատերեր իրենց փոխանցումների վերաբերյալ հաղորդագրություններն ուսումնասիրելուց հետո գրել են.

«Փաստորեն, ինձանից էլ են գանձել երկրորդ անգամ օրեր առաջ արած Գլովո»։

«Ստուգեցի, իմն էլ են քաշել»։

«Ինձնից էլ են փաստորեն փորձել քաշել գումար, բայց քարտիս գումար չեմ պահում, չի ստացվել»։



«Նախ շնորհակալ եմ, որ բարձրաձայնեցիք։ Ես էլ գիտեմ ես եմ ինչ-որ բան սխալ արել։ Երեկ գիշերը վայլդբերիսի միջոցով 400.000ի գնում էր փորձել անել Inecobank CJSC ը։ Ու քանի որ հաշվիս բարեբախտաբար այդքան գումար չի եղել ` մերժվել է»։

«Վայ, ինձ մոտ էլ է նույն ձև։ Հենց նոր նկատեցի»։

«Ես էլ gg-ի չեղարկված գործարքի շնորհիվ բացահայտեցի, որ թալանված եմ»։

«Վայ ամսի 7-ից էս բազառների մեջ եմ, թե բա տեխնիկական խնդիր է եղել, քոլ-չատ- երեկ Կասկադի մասնաճյուղ, սաղ խառնել եմ իրար... իմը մինուս էին գցել, հետ բերեցին բնականաբար»։

Բանկից խաբված քաղաքացիները խնդրի վրա են հրավիրում ԿԲ ուշադրությունը։

Panorama.am-ը փորձեց կապ հաստատել Բանկի հետ՝ պարզելու խնդիրը, լսելու Բանկի մեկնաբանությունը։ Սակայն բանկի պաշտոնական կայքում հրապարակված հեռախոսահամարին ուղղված զանգերը մնացին անպատասխան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder