Արտակարգ դեպք. «Կյանքի խոսք» եկեղեցում 32-ամյա կինը դшնակшհшրել է 57-ամյա մորաքրոջը
Իրավունք
10:22 11/11/2025
Հայաստան

Արտակարգ դեպք. «Կյանքի խոսք» եկեղեցում 32-ամյա կինը դшնակшհшրել է 57-ամյա մորաքրոջը

Նոյեմբերի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ժամը 12։00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղու 22/9 հասցեում գտնվող «Կյանքի խոսք» եկեղեցու նախասրահում Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Աիդա Ա․-ն դանակահարել է մորաքրոջը՝ Երևանի բնակիչ 57-ամյա Արմենուհի Բ․-ին։

Shamshyan.com-ը գրում է, նույն օրը ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում Աիդա Ա․-ն ինքնակամ ներկայացել է բաժին և խոստովանել, որ նախկինում ունեցած կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ Թբիլիսյան 22/9 հասցեում գտնվող «կյանքի խոսք» եկեղեցու նախասրահում դանակով հարվածել է Արմենուհի Բ․-ի նստատեղին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Աղբյուրի փոխանցմամբ, տուժածը տեղափոխվել է «Երևան» Բժշկագիտական կենտրոն՝ «ձախից նստային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder