Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր Սիղնաղիի մունիցիպալիտետում՝ Վրաստանի պետական սահմանից մոտ հինգ կիլոմետր հեռավորության վրա, կործանվել է թուրքական ռազմական ինքնաթիռ, որը նախնական տվյալներով իրականացրել է թռիչք Ադրբեջան–Թուրքիա ուղղությամբ։ 1tv.ge-ի հաղորդմամբ, այս մասին նշված է Վրաստանի Ներքին գործերի նախարարության կողմից տարածած հայտարարությունում։
Դեպքի առթիվ քննություն է ընթանում Վրաստանի քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածի չորրորդ մասով, որը վերաբերում է օդային տրանսպորտի երթևեկության կամ շահագործման կանոնների խախտմանը, որն առաջացրել է մարդու մահ։
«Ներքին գործերի նախարարությունը դեպքի վերաբերյալ մանրամասն տեղեկություն հանրությանը կներկայացնի փուլ առ փուլ», – նշված է հաղորդագրության մեջ։