Երևանի չորս վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Հասարակություն
17:00 12/11/2025
Հայաստան

Երևանի չորս վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է տվյալներ Երևանում նոյեմբերի 5-11-ը մթնոլորտային օդի որակի վերաբերյալ։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Կենտրոնում՝ նոյեմբերի 6-11-ը,

Արաբկիրում՝ նոյեմբերի 5-8-ը և 11-ին,

Նոր Նորքում՝ նոյեմբերի 8-ին,

Շենգավիթում՝ նոյեմբերի 13-ին։

Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։





 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երևանի չորս վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան