Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գիտեմ, որ քննարկվում է, որ Արծվաշենի դեպքում ավելի լավ է այլ սցենարների գնալ. Փաշինյան
«Սահմանազատման արդյունքում պետք է վերաարձանագրվի Ալմաթիի հռչակագրի հիման վրա երկրների տարածքային ամբողջականության ուրվագիծը, որից հետո կքննարկվեն բոլոր կոմբինացիաները»,-ԱԺ ճեպազրույցների սրահում լրագրողներին ասաց Նիոկլ Փաշինյանը:
Նա վստահեցրեց, թե տարածքի փոխանակում առանց ՀՀ քաղաքացիների դիրքորոշման հնարավոր չէ անել:
«Չի կարող ՀՀ որևէ ներկայացուցիչ, որևէ վարչապետ հրաժարվել ՀՀ ինքնիշխան տարածքից, այսինքն՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու օրակարգից»,- հայտարարեց Փաշինյանը և հավելեց.
«Մենք ասել ենք, որ արդեն իսկ մեր գրավոր ստանձնած պարտավորություններին հավատարիմ ենք և բացառում ենք որևէ ուժային սցենար...Երբ այդ ամենը կվերականգնվի, այդ ժամանակ արդեն մնացած բոլոր կոմբինացիաները և վարիացիաները կքննարկվեն։ Գիտեմ, որ քննարկվում է, որ Արծվաշենի դեպքում ավելի լավ է այլ սցենարների գնալ»։