Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը գրում է․
«Ցորենի 4-րդ կարգը և առողջությունը
Ցորենի 4-րդ կարգը ինքնին վտանգավոր չէ, եթե այն պատշաճ մաքրված է և չի պարունակում բորբոս կամ թունավոր մնացորդներ։
Սակայն այն նվազ որակի հացահատիկ է, և դրա երկարաժամկետ օգտագործումը կարող է բացասաբար ազդել առողջության վրա։
Ինչ վտանգներ կարող է ունենալ.
Սննդային արժեքի պակաս- քիչ սպիտակուց և գլյուտեն,
հետևաբար հացն ու մակարոնը դառնում են «դատարկ»՝ առանց բավարար սննդարար նյութերի։
Բորբոսի և միկոտոքսինների ռիսկ -պահեստավորման ընթացքում
կարող են առաջանալ սնկեր, որոնք վնասում են լյարդը և թուլացնում իմունային համակարգը։
Մարսողական խնդիրներ - օտար նյութերը (քարիկներ, կեղևներ, մոլախոտեր)
կարող են գրգռել մարսողական համակարգը՝ առաջացնելով ծանրություն և փքվածություն։
Գլյուտենային և ալերգիկ ռեակցիաներ - վատ որակի գլյուտենը
դժվար է մարսվում նույնիսկ առանց ցելիակիայի ունեցող մարդկանց մոտ։
րբ վտանգ չկա
Եթե ցորենը՝
-պատշաճ մաքրված է,
-չորացված և փորձաքննություն անցած է,
- օգտագործվում է խառնուրդի ձևով՝ բարձր կարգի ցորենի հետ,
ապա այն չի առաջացնում լուրջ առողջական խնդիրներ,
պարզապես սննդային արժեքը պակասում է։
Հացը առողջ լինելու համար պետք է լինի ոչ միայն թարմ, այլև որակյալ»։