Ամենակարևորն այն է, որ մենք պատրաստ ենք վաղը պայքարելու. Եղիշե Մելիքյան
Սպորտ
17:51 12/11/2025
Հայաստան

Ամենակարևորն այն է, որ մենք պատրաստ ենք վաղը պայքարելու. Եղիշե Մելիքյան

Նոյեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու Հայաստան-Հունգարիա հանդիպումը։

Նախախաղային ասուլիսում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կարեն Մուրադյանն ասաց, որ Հունգարիան ուժեղ մրցակից է ու կարող են հասնել հաջողության՝ 90 րոպե անմնացորդ նվիրված ու կարգապահ խաղալու դեպքում։

«Պետք է խաղանք ավելի կարգապահ, ամբողջ 90 րոպե անենք մեր աշխատանքը, անմնացորդ նվիրվենք։ Այդ դեպքում, իմ կարծիքով, կարող ենք հասնել դրական արդյունքի»,- ասաց նա։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նշեց, որ թիմը հոգեբանորեն պատրաստ է այս խաղին։

«Ունենք կորուստներ, բայց ունենք հնարավորություն տեսնելու մյուս ֆուտբոլիստներին։ Նախորդ խաղերի համեմատ 4-5 ֆուտբոլիստ չեն խաղալու հավաքականի կազմում։ Սա լավ շանս է նոր կազմով ելույթ ունենալու համար։

Ինձ համար շատ լավ փորձություն է, վերլուծության մեծ առիթ կլինի։

Կհաղթենք վաղը, թե ոչ... Շատ կուզեի, բայց հոգեբանորեն պատրաստ եք և հաղթանակի, և ոչ ոքի, և պարտության, բայց ամենակարևորն այն է, որ մենք պատրաստ ենք պայքարելու»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder