ՌԴ ԱՀԾ. Հայաստանը ցանկանում է «ազատվել» Մոսկվայից և օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ Կիևի հացահատիկի մի մասը գնելով
Քաղաքական
13:16 12/11/2025
Աշխարհ

ՌԴ ԱՀԾ. Հայաստանը ցանկանում է «ազատվել» Մոսկվայից և օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ Կիևի հացահատիկի մի մասը գնելով

Քաղաքական պատճառներով Հայաստանը ցանկանում է «ազատվել» Մոսկվայից և օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ գնելով Կիևի հացահատիկի մի մասը ավելի բարձր գներով, իսկ Երևանը կփոխհատուցի գերավճարը ԵՄ միջոցներով։

«Ռուսական ԱՀԾ-ի ստացած տեղեկատվության համաձայն, Ֆրանսիայի Եվրոպայի և Արտաքին գործերի նախարարությունը Կե դ՛Օրսեյում շփոթված է։ Մի կողմից, տոնելու առիթ կա, որ  Կե դ՛Օրսե է թափանցել տեղեկատվություն, որ Երևանը պատրաստ է թուլացնել Մոսկվայի հետ ունեցած ևս մեկ կապ։ Տարիներ շարունակ Հայաստանը հացահատիկ է գնել Ռուսաստանից։ Հիմա, քաղաքական պատճառներով, հայերը, այսպես ասած, «ցանկանում են ազատվել» Մոսկվայից և օգնություն են ցուցաբերելու Ուկրաինային՝ «անկախ» երկրից գնելով անհրաժեշտ հացահատիկի մի մասը։ Սակայն, ահա թե ինչ խնդիր կա. ուկրաինական հացահատիկը ավելի քան երկու անգամ թանկ է»։

Սակայն, ինչպես ընդգծում է Երևանը, դա սկզբունքի հարց է. բարեկամությունը բարեկամություն է, բայց փողը՝ այլ է։ Բրյուսելից խնդրում են փոխհատուցել ուկրաինական հացահատիկի ավե արժեքը։ Կե դ՛Օրսեն խառնաշփոթի մեջ է։ Գրավիչն այն է, որ ԵՄ-ին առաջարկվում է «երեքը մեկում» գործարք՝ հացահատիկ Հայաստանի համար, աջակցություն Կիևին և անվստահության ձևավորում Մոսկվայի և Երևանի միջև։

Հիմնական հարցն այն է, թե որտեղից ստանալ գումարը»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, նշում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն Երևանի համբույրը» վերնագրով հրապարակման մեջ։

 Հիշեցնենք, որ ԱԺ ճեպազրույցների ժամանակ Նիկոլ Փաշինյանն այսօր հերքեց լուրը ասելով. «Չի կարող այդպիսի բան լինել»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder