Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Օգոստոսի 8-ից հետո է գաղտնազերծվել, որովհետև այն մի ժամանակաշրջան էր, որ ես կարևոր էի համարում. Նիկոլ Փաշինյան
«Ոչ, իրենք «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը չեն մշակել, այն քաղաքականություն մշակելու տեսակետից շատ կարևոր հետազոտություն է եղել կառավարության համար»,-ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով՝ հարցին, թե ինչու է 208 մլն դրամը գաղտնի որոշումներով տրվել ՀԿ-ներից մեկին, ինչ նպատակով է և արդյոք «Իրական Հայաստան» գաղափարախոսությունը իրենք են մշակել։
Նա այդ համագործակցությունը շատ կարևոր և արդյունավետ է համարել։
«Ընդորում, այդ ամեն ինչը հրապարակային է դրված, իսկ օգոստոսի 8-ից հետո է գաղտնազերծվել, որովհետև այն մի ժամանակաշրջան էր, որ ես կարևոր էի համարում, որպեսզի գաղտնի լինի, այդ թվում արտաքին ուժերը չտիրապետեն այն տեղեկություններին, թե ենթատեքստային և սոցիալ հոգեբանական ինչ թեմաների վրա է աշխատում ՀՀ կառավարությունը»,- ասաց փաշինյանը
Նա խորհորդ տվեց կարդալ առաջնորդության և հանության մասին հարաբերությունների մասին ուսումնասիրությունը։
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ այդ հետազոտության արդյունքում պարզվել է, որ ներկայում իր և հասարակության հարաբերությունը նույնը չէ, ինչ 2018 թվականին։