Ինչ վերաբերում է ՌԴ ԱՀԾ-ի հաղորդագրություններին, դրանք երբեք անհիմն չեն. Պեսկովն արձագանքում է Փաշինյանին
Քաղաքական
14:11 12/11/2025
Տարածաշրջան

Ինչ վերաբերում է ՌԴ ԱՀԾ-ի հաղորդագրություններին, դրանք երբեք անհիմն չեն. Պեսկովն արձագանքում է Փաշինյանին

«Կրեմլը հույս ունի շարունակել երկկողմ համագործակցությունը Հայաստանի հետ»,- այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին։

Կրեմլի խոսնակը շարունակել է. «Մենք երկկողմ համագործակցության օրակարգում շատ հարցեր ունենք։ Հուսով ենք, որ այս համագործակցությունը կշարունակվի»։

Չորեքշաբթի՝ նոյեմբերի 12-ին, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ) հաղորդել է, որ Հայաստանը, քաղաքական պատճառներով, ցանկանում է «անջատվել» Մոսկվայից և օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ Կիևից գնելով նրա հացահատիկի մի մասը։

«Ինչ վերաբերում է ԱՀԾ-ի հաղորդագրություններին, դրանք երբեք անհիմն չեն»,-ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ ԱԺ ճեպազրույցների ժամանակ Նիկոլ Փաշինյանն այսօր հերքեց լուրը՝ ասելով. «Չի կարող այդպիսի բան լինել»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder