Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ողբերգական ավտովթար.«UAZ» մակնիշի ավտոմեքենա է մատ 100 մետր գլորվել է ձորը. ՆԳՆ ՓԾ
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ «UAZ» մակնիշի ավտոմեքենա է գլորվել է ձորը․
«Նոյեմբերի 12-ին, ժամը 15։09-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արծվանիկ-Կաղնուտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Արծվանիկ-Կաղնուտ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «UAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մետր գլորվել ձորը․ վարորդը մահացել է:
Փրկարարները դին պատգարակով դուրս են բերել ձորից (մոտ 40 մետր) և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային»,-ասվում է տարածված հաղորդագրության մեջ: