Այո, Նիկոլ Փաշինյանը ջղայնանում էր, որ մենք այս պահին չենք կարողացել ապահովել քվորում. Ալեն Սիմոնյան
Քաղաքական
13:18 13/11/2025
Հայաստան

Այո, Նիկոլ Փաշինյանը ջղայնանում էր, որ մենք այս պահին չենք կարողացել ապահովել քվորում. Ալեն Սիմոնյան

«Դուք պետք է հասկանաք, որ այսօր, այս վերջին հինգ տարիների ընթացքում ԱԺ իշխող խմբակցությունը մենակ ապահովում է խորհրդարանի ամբողջ աշխատանքը, ընդդիմադիր ներկայացուցիչները գրեթե նիստերին չեն գալիս կամ գալիս են մի քանի հոգով, երբ ելույթ են ունենում»,- միջանցքում պատասխանելով լրագրողների հարցրեին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պարզաբանելով առավոտյան ԱԺ քվորում չլինելու փաստը։

Սիմոնյանը նշեց, որ ընդդիմությունը նաև միջազգային հարթակներում չեն մասնակցում միջոցառումներին։

«Մենք մի ձեռքով միջազգային հարթակ մարդ ենք ուղարկում, մյուս ձեռքով քվորում ենք ապահովում և ընդամենը 10 րոպե ուշացում է եղել։ Մենք 4 կին պատգամավոր ունենք, որոնք նորածին բալիկներ ունեն և միանձայն ապահովում ենք ԱԺ աշխատանքը»,- հայտարարեց ԱԺ խոսնակը։  

Հերքելով միտումնավոր քվորումը տապալելու մասին հարցը՝ Սիմոնյանն ասաց.

«Աստվածաշնչային բան կա՝ 5 հոգով մի ամբաղջ ԱԺ-ենք սպասարկում։

Միևնույն ժամանակ ունենք մարդիկ, որոնք գործուղման են։ Պարոն Ռուբինյանը գործուղման է, էլի մարդիկ կան երկու-երեք հոգի գործուղման են, և բնական է, եթե մի հոգի հանկարծ, մարդ ես, ուշանում է խցանման պատճառով, երեխայի պատճառով, կարող է այսպիսի բան լինի և 0 րոպե նիստը ուշանում է»,- ասաց Սիմանյանը և ասաց. «Այո, Նիկոլ Փաշինյանը ջղայնանում էր, որ մենք այս պահին չենք կարողացել ապահովել քվորում»։

Պատասխանելով ԱԺ Դահլիճը Նիկոլ Փաշինյանի կողմից լքելու պատճառների և վերադառնալու մասին հարցին՝ ԱԺ նախագահն ասաց. «Իհարկե, վերադառնալու է, գործ կար, հանդիպում կար, պարոն վարչապետն ասաց, որ քիչ անց կվերադառնա»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder