Ամենօրյա մղձավանջ և քաոս, սա է իրական Հայաստանի պատկերը. Լիլիթ Գալստյան
Քաղաքական
11:08 13/11/2025
Հայաստան

Ամենօրյա մղձավանջ և քաոս, սա է իրական Հայաստանի պատկերը. Լիլիթ Գալստյան

«Մեր հասարակությունը պետք է փոխվի, պետք է շնչի, հավատա վաղվա օրվան, բայց այդ փոփոխողը դուք չեք, ձեզ անկարելի է հավատալ, որովհետև ձեր հետագիծը  դրժած և սուտ խոստումների շարան է»,- ԱԺ-ում 2026 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց «Հայաստա» խմբակցության  պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ դիմելով իշխանություններին։

Նա նշեց, որ այս իշխանությունը չի կարող չտեսնել Հայաստանի շուրջ սեղմվող փակօղակը, և փորձում են իր պարտությունը,  խեղճությունն ու կորուստները որպես անխուսափելիություն փաթեթել ժողովրդի վզին։

«Կարող եք, ինչպես 1937 թվականին, անաստվածաների միություն ստեղծել, ձեր հետևորդների մտահորիզոնից հեռացնել Արարատը, օրացույցից ջնջել ապրիլի 24-ը, սեփական եկեղեցի հիմնել, ուրանալ  Արցախը, մեր  ինքնությունն աղճատող գեղագիտություն պարտադրել, ձեր  հեղափոփությունը փառաբանող հիմնադրամին կես միլիոն դոլար հատկացնել, այլախոհների բերանը փակել ինչպես անում եք, բայց սրանից Հայաստանը ոչ ուժեղանում է, ոչ դառնում անվտանգ։

Ամենօրյա մղձավանջ և քաոս, սա է իրական Հայաստանի պատկերը»,- ասաց Լ. Գալստյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder