Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Բանակի հոգևոր առաջնորդի մատուցած պատարագին մասնակցելո՞ւ է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Այսօր լրանում է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայության կազմավորման 25 ամյակը: Հայ եկեղեցում ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությունը ստեղծվել է 1997 թ. նոյեմբերի 13-ին, Գարեգին Ա կաթողիկոսի և պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ: Այդ ժամանակից սկսած՝ զորամասերում ծառայություն են մատուցում նաև քահանաները՝ զինվորներին հասու դարձնելով հոգևոր կյանքին։
Այդ առիթով Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցում այսօր վաղ առավոտյան պատարագ է մատուցվելու, որին բանակի հոգևոր առաջնորդ Մովսես վարդապետ Սարգսյանի գլխավորությամբ այլ հոգևորականներ էլ են մասնակցելու։ Սակայն մինչև երեկ պարզ չէր՝ արդյոք այդ պատարագին մասնակցելո՞ւ է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որը կարգալույծ արված քահանայի կողմից Հովհաննավանքում մատուցվող պատարագին մասնակցել էր և ծնկաչոք հաղորդություն ստացել նրանից:
Մեզ պատմեցին, որ բանակում հոգևոր ծառայություն մատուցող քահանաները Քանաքեռի եկեղեցում պարբերաբար պատարագ են մատուցում և բազմիցս հրավիրել են նախարարին, բայց նա երբեք չի մասնակցել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում