Փաստաբանի առջև Նարեկ Սամսոնյանի բնակարանի դուռը չեն բացում
Իրավունք
08:18 13/11/2025
Հայաստան

Փաստաբանի առջև Նարեկ Սամսոնյանի բնակարանի դուռը չեն բացում

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի տան դիմաց է, սակայն նրա առջև դուռը չեն բացում։

«Խոչընդոտում են փաստաբանի գործունեությանը»,- ուղիղ եթերում ասաց Մելիքյանը։ 

Նա նշեց, որ տանը ինչ-որ քննչական գործողություններ են արվում, հավանաբար խուզարկություն։ 

Ավելի վաղ նա ահազանգել էր, որ դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder