Վազգեն Սաղաթելյանի տան դիմաց եմ, դուռը չեն բացում, ներսից քննիչը հրահանգեց՝ համբերել. Փաստաբան
Իրավունք
09:10 13/11/2025
Հայաստան

Վազգեն Սաղաթելյանի տան դիմաց եմ, դուռը չեն բացում, ներսից քննիչը հրահանգեց՝ համբերել. Փաստաբան

 Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել է, որ «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի տան դիմաց է, սակայն դուռը չեն բացում։ 

«Վազգեն Սաղաթելյանի տան դիմաց եմ: Ներսում տեղյակ են, որ փաստաբանն է սպասում, բայց դուռը չեն բացում:

Սա է այսօր իրավական պետություն կոչվողը...»,- գրել է նա։

Բաբայանը նաև հայտնել է, որ ԱԱԾ դիմակավորված անձինք, քննիչի մասնակցությամբ խուզարկություն են իրականացնում Վազգեն Սաղաթելյանենց տանը:

«Ես որպես փաստաբան մի քանի անգամ պահանջեցի, որ ներս թողնեն, սակայն ներսից քննիչը հրահանգեց համբերել...

Դե ի՞նչ ասեմ, տղերք, համբերել ես հաստատ գիտեմ: Համբերելու եմ մինչև ձեր պատասխանատվության ժամը»,- գրել է նա։ 

Ավելի վաղ փաստաբան Ռուբեն Մելիքյանն ահազանգել էր, որ դիմակավորված անձինք մտել են Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տուն։  Այնուհետև նա գրել էր. «Նարեկ Սամսոնյանին ձերբակալեցին ու տարան քննչական։ Նույնը հավանաբար Վազգենին։ Կարված հոդվածը՝ հին ու բարի խուլիգանություն»։ 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder