Վաղարշապատում «Հաղթանակ» դաշինքի մասնակիցները հանրահավաքից հետո երթով հասան Մայր Աթոռ և աղոթք հնչեցրին
Քաղաքական
20:11 13/11/2025
Հայաստան

Վաղարշապատում «Հաղթանակ» դաշինքի մասնակիցները հանրահավաքից հետո երթով հասան Մայր Աթոռ և աղոթք հնչեցրին

 Վաղարշապատում «Հաղթանակ» դաշինքը քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքից հետո երթով հասավ Մայր Աթոռ Ս. Էջմիածին։

Հավաքվածները եկեղեցու բակում աղոթք հնչեցրին Տեր հոր օրհնությամբ։

«Մենք մեր գործը սկսել ենք աղոթքով, ավարտում ենք քարոզարշավն աղոթքով, որովհետև մենք ինքներս մեր թիմով համոզված ենք, որ մեր գործն ազնիվ է, արդար է»,– ասաց Խաչատրյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder