Ամբողջ երկրով մեկ հանցագործները զվռնում են, իսկ այլ կարծիք հայտնող մարդկանց նկատմամբ մասկի շոուներ են իրականացվում. ԱԺ պատգամավոր
Քաղաքական
22:14 13/11/2025
Հայաստան

Ամբողջ երկրով մեկ հանցագործները զվռնում են, իսկ այլ կարծիք հայտնող մարդկանց նկատմամբ մասկի շոուներ են իրականացվում. ԱԺ պատգամավոր

«Ամբողջ երկրով մեկ հանցագործները զվռնում են, իսկ այն մարդիկ, որոնք ունեն կարծիք ու չեն վախենում այն արտահայտել, այդ մարդկանց նկատմամբ հատուկ մասկի շոուներ են իրականացվում»,-ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով այսօր «Իմնեմինի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանին ձերբեկալելուն։

Ընդդիմադիր պատգամավորն այս պահին գտնվում է  Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորք նստավայրի դիմաց։ Այս դատարանում դատավոր Ռոման Սմբատյանի նախագահությամբ քննվում է Սաղաթելյանին կալանավորելու ՔԿ միջնորդությունը։

Նա ընդգծեց, ԱԱԾ դիմակավորված անձանց մասնակցությամբ փոդքաստի համահեղինակներին ձերբակալելու կադրերը նայելիս մեկ ուրիշ երկրում կկարծեն, թե վտանգավոր հանցագործների են վնասազերծում, այն դեպքում, երբ մարդաշատ վայրերում մարդկանց են դանակահարում,  մարդկանց վրա են կրակում, սերիական սպանություններ են իրականացվում, մենք այդպես էլ չենք տեսնում, թե այդ հանցագործներն ինչպես են ձերբակալվում, բերման ենթարկվում։

«Ունենք երկու իրականություն, երբ իրավապահներն իրենց պարտականությունները պատշաճ չեն իրականացնում, ու մենք ունենք ներքին անվտանգության խնդիր, մյուս կողմից, հասարակական, քաղաքական ակտիվ գործիչներ, մեդիայի ներկայացուցիչներ, սոցիալական մեդիայում ակտիվություն ցուցաբերող քաղաքացիներ թիրախավորվում են իշխանության կարծիքից տարբերվող կարծիք արտահայտելու համար»,-ասաց Տ. Աբրահամյանը։

Նա ընդգծեց, հենց սկզբից գործընթացի օրինականությունը չի ապահովվել, քանի որ փաստաբաններին թույլ չէին տալիս ներկա գտնվել խուզարկություններին ու այլ գործողություններին, բայցի այդ խուզարկության է ենթարկվել AntiFake.am-ի խմբագրությունը, տարել են եթերն ապահովող ողջ տեխնիկան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder