Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի դեմ հաղորդում է տվել Ալեն Սիմոնյանը
Իրավունք
09:56 13/11/2025
Հայաստան

Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի դեմ հաղորդում է տվել Ալեն Սիմոնյանը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հաղորդում է տվել իրավապահներին «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ իրավական գնահատական տալու համար։  Այս մասին Panorama.am-ին ասաց Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան դիմակավորված անձինք մտել էին «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ  Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի բնակարաններ։ Այնուհետև նրանք երկուսն էլ ձերբակալվել են։

«Կարված հոդվածը՝ հին ու բարի խուլիգանություն»,- հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ 

Քննչական կոմիտեից Panorama.am-ին հայտնել էին. «Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ»։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի դեմ հաղորդում է տվել Ալեն Սիմոնյանը