Կառավարությունը պարտքի մարման վրա 2016թ. վճարելու է 1 տրիլիոն 53 մլրդ դրամ. Արթուր Խաչատրյան
Քաղաքական
11:39 13/11/2025
Հայաստան

Կառավարությունը պարտքի մարման վրա 2016թ. վճարելու է 1 տրիլիոն 53 մլրդ դրամ. Արթուր Խաչատրյան

«Պարտքոր վերցնում ես,  լավ է, ճաշը համեղ է, բայց այդ պարտքը հետ ես տալու, հետ տվածն է ավելի շատ, թե այն մի քիչ ավելի լավ ապրելը, որ ապահովվել է պարտքի միջոցով։ Գալիք տարվա համար կառավարությունը պարտքի մարման և սպասարկման վրա վճարելու է 1 տրիլիոն 53 մլրդ դրամ, այդքան գնալու է ընտանեկան բյուջեից»,- ԱԺ-ում 2026 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նրա ներկայացրած տվյալներով՝ միայն պարտքի տոկոսը 433 մլրդ դրամ է՝ 629.8 մլրդ դրամ մարվող մայր գումարի վրա։

Խաչատրյանը համեմատեց ոլորտների բյուջեների հետ՝ նշելով որ  առողջապահության բյուջեն 212 մլրդ դրամ է, կրթույանը 361 մլրդ, կենսաթոշակը հանած՝ սոցիալական վճարները 315 մլրդ դրամ։

 Նա նշեց, որ այդ ֆոնին Համաշխարհային բանկն արձանագրել է, որ Հայաստանում կրթությունն ու առողջապահությունն լավ վիճակում չէ։

 «Պարտքը վերցնում և ծախսում եք այնպես, որ 2019 թվականին Վրաստանից ավելի լավ մեկ շնչին ընկնող ՀՆԱ ունեցող պետությունը 2025 թ-ին այդ հարևանից ցածր մեկ շնչին ընկնող ՀՆԱ ունի»,-Ասաց ընդդիմադիր պատգամավորը։

 Նա հիշեցրեց, որ վերջին փաստին արձագանքելով՝ ՔՊ-ական պատգամավորները ասում են, թե Վրաստանը ՌԴ-ի հետ սահման ունի, և դեպի ծով ելք։

«Ստեղ են ասում՝ նալլադ քեզ, չար Սատանա, էդ սահմանը Ռուսաստանի հետ երեկ առաջացավ, թե Սև ծովը թազա գցած գյոլ է, նոր առաջացավ 2019 թվին չուներ»,-հարցրեց  Արթուր Խաչատրյանը։

Նա նկատեց, որ Հայաստանը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի չափով տարածաշրջանի հետնապահն է։

Խաչատրյանը բերեց վիճակագրական տվյալներ, ըստ որի երբ գործող իշխող ուժը եկավ իշխանության, 2018 թվականին անհուսալի վարկեր ունեցողները 47 հազար էին և հավելեց.

«Գիտե՞ք, թե ինչքա՞ն է աանհույս վարկերի ցուցանիշը 2025 թվականին հոկտեմեբրի 1-ին՝ 136.5 հազար»։

Ընդդիմադիր պատգամավորը, հայտնելով, որ 75 %-ը միջին աշխատավարձից քիչ է ստանում, հավելեց. «Մինչև 100 հազար դրամ ստանում է 176 հազար մարդ, 100-200 հազար դրամ՝ 277 հազար, 200-300 հազար դրամ՝ 119 հազար մարդ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կառավարությունը պարտքի մարման վրա 2016թ. վճարելու է 1 տրիլիոն 53 մլրդ դրամ. Արթուր Խաչատրյան