Կա դասական ճշմարտություն, ցանկացած երկրի իշխանություն պետք է հանդուրժողաբար վերաբերվի ցանկացած քննադատության. Լիկա Թումանյան
Քաղաքական
22:49 13/11/2025
Հայաստան

Կա դասական ճշմարտություն, ցանկացած երկրի իշխանություն պետք է հանդուրժողաբար վերաբերվի ցանկացած քննադատության. Լիկա Թումանյան

«Կա դասական ճշմարտություն, ցանկացած երկրի իշխանություն պետք է հանդուրժողաբար վերաբերվի ցանկացած քննադատության, սա կենաց չէ, սա միջազգային նորմ է»,-լրագրողերի հետ զրույցում ասաց Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն իրավապաշտպան կազմակերպության անդամ, հայտնի հեռուստառադիոհաղորդավար Լիկա Թումանյանը։

Այս պահին գտնվում է  Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորք նստավայրի դիմաց։ Այս դատարանում դատավոր  Ռոման Սմբատյանի նախագահությամբ քննվում է Սաղաթելյանին կալանավորելու ՔԿ միջնորդությունը։

 Լ. Թումանյանն ասաց, ՄԻԵԴ-ը շատ հստակ է անդրադարձել այդ հարցին, Հայաստանի իշխանություններն էլ պետք է հետևեն այդ նորմին, քանի դեռ ունեն ստանձնած պարտավորություններ միջազգային հանրության առջև։

Անդրադառնալով դատական համակարգից արդարադատության ակնկալիքներին՝ նա նշեց, դեռևս նկատում է դիմադրության տարրեր, որպես օրինակ նշեց, որ ՄԻԵԴ-ի սահմանումը լսելի էր նախորդ անգամ, երբ ընդհանուր իրավասության դատարանն անմեղ ճանաչեց  Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկ Սամսոնյանին։

«AntiFake.am-ի էջը երբ բացում է, զգուշացում կա խոսքի վերաբերյալ, ըստ այդմ չենք կարող խոսել հանրային բտանգի, խուլիգանության մասին։ Այս անգամ վտանգի տակ հայտնվեց մեդիան, առգրավվեց տեխնիկան»,-ասաց Լ. Թումանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կա դասական ճշմարտություն, ցանկացած երկրի իշխանություն պետք է հանդուրժողաբար վերաբերվի ցանկացած քննադատության. Լիկա Թումանյան