ՈՒՂԻՂ. Դատարանը քննում է Վազգեն Սաղաթելյանին կալանավորելու ՔԿ միջնորդությունը
Իրավունք
21:34 13/11/2025
Հայաստան

ՈՒՂԻՂ. Դատարանը քննում է Վազգեն Սաղաթելյանին կալանավորելու ՔԿ միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում դատավոր Ռոման Սմբատյանի նախագագությամբ մեկնարկել է «Իմնեմինի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանին կալանավորելու վերաբերյալ ՔԿ միջնորդության քննությունը։

Միաժամանակ՝ ժամը 21։00-ին  Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ մեկնարկել է Նարեկ Սամսոնյանին կալանավորելու ՔԿ միջնորդության քննությունը։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Վազգեն Սաղաթելյանի տուն ու Նարեկ Սամսոնյանի բնակարան ԱԱԾ դիմակավորված աշխատակիցներ էին մտել, կատարել խուզարկություն, ձերբակալել, ապա նրանց ձեռքերը ոլորած տարել Երևանի քննչական բաժին։

Բացի այդ ԱԱԾ աշխատակիցները ժամեր շարունակ խուզարկություններ են իրականացրել AntiFake.am լրատվական կայքի խմբագրությունում, տարել համակարգիչները, միկրոֆոնները, պրոցեսորները՝ խմբագրությանը զրկելով աշխատելու հնարավորությունից։ Այս պահին ձերբակալված է նաև AntiFake.am կայքի լրագրող Դավիթ Ֆիդանյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՈՒՂԻՂ. Դատարանը քննում է Վազգեն Սաղաթելյանին կալանավորելու ՔԿ միջնորդությունը