Ղազարյանը ՔԿ-ին խնդրում է այսօր երեկոյան հրապարակել «Ղազարյան VS Ղազարյան» հաղորդման 121-րդ թողարկման անոնսը
Քաղաքական
22:55 13/11/2025
Հայաստան

Ղազարյանը ՔԿ-ին խնդրում է այսօր երեկոյան հրապարակել «Ղազարյան VS Ղազարյան» հաղորդման 121-րդ թողարկման անոնսը

Քաղաքական, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է.

«Քանի որ ՀՀ քննչական կոմիտեն առգրավվել է AntiFake.am-ի ողջ տեխնիկան և համակարգիչները, խնդրում եմ նրանց այսօր երեկոյան հրապարակեն «Ղազարյան VS Ղազարյան» հաղորդման 121-րդ թողարկման անոնսը, որի մշակման հյուրն էր ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, իսկ տեսանկարահանումը կատարվել էր 2025 թվականի նոյեմբերի 10-ին։ Միաժամանակ հիշեցնում եմ, որ ամբողջական թողարկումը ՀՀ քննչական կոմիտեն պետք է հրապարակի նոյեմբերի 14-ին, երեկոյան ժամը 23։00-ին։

Հ․Գ․ Փաստորեն այս արշավի նպատակներից մեկն էլ «Ղազարյան VS Ղազարյան» նախագիծը փակելն էր»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ղազարյանը ՔԿ-ին խնդրում է այսօր երեկոյան հրապարակել «Ղազարյան VS Ղազարյան» հաղորդման 121-րդ թողարկման անոնսը