Մարդկանց դատում են այն բանի համար, որ արձագանքել են իրենց նկատմամբ ԱԺ նախագահի՝ քաղաքավարի մարդուն ոչ հարիր արտահայտություններին. Մելիքյան
Իրավունք
22:08 13/11/2025
Հայաստան

Մարդկանց դատում են այն բանի համար, որ արձագանքել են իրենց նկատմամբ ԱԺ նախագահի՝ քաղաքավարի մարդուն ոչ հարիր արտահայտություններին. Մելիքյան

«Այստեղ դատական նիստը բացվեց և իմ միջնորդությամբ կարճ ընդմիջում տրվեց՝ սնունդ ընդունելու համար, քանի որ առավոտից Նարեկ Սամսոնյանին սնվելու հնարավորություն չէր տրվել»,- Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավանի նստավայրի դիմաց ասաց Նարեկ Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

 Փաստաբանը նաև խոսեց դատական նիստից ակնկալիքների մասին։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, թե ում նախագահությամբ է նիստն ընթանում, ամենայն հարգանքով, հայկական իրավական խոհանոցին մի փոքր ծանոթ յուրաքանչյուր մեկը կարող է հասկանա, որևէ ակնկալիք մենք ունե՞նք, թե ոչ»,-ասաց Մելիքյանը՝ նշելով, որ հերթապահ դատարանն Աջափնյակինն էր, բայց օրվա վերջում այն փոխանցվել է Ավանի դատարանին։

Նա նշեց այն հանգամանքը, որ մարդկանց դատում են այն բանի համար, որ նրանք արձագանքել են իրենց նկատմամբ ԱԺ նախագահի և որևէ մեկի՝ քաղաքավարի մարդուն ոչ հարիր արտահայտություններին։

«Ալեն Սիմոնյանի արարքը ես համարում եմ, մեղմ ասած, անբարոյական։ Նրա արարքը համարում եմ անբարո և նրանից ամեն ինչ կարելի է սպասել»,- ասաց Մելիքյանը և շեշտեց, որ նախահարձակ եղել է Ալեն Սիմոնյանը՝ ասելով «շան լակոտներ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մարդկանց դատում են այն բանի համար, որ արձագանքել են իրենց նկատմամբ ԱԺ նախագահի՝ քաղաքավարի մարդուն ոչ հարիր արտահայտություններին. Մելիքյան