Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սինգապուրում "Wicked: For Good" ֆիլմի պրեմիերայի ժամանակ երկրպագուն հարձակվել է երգչուհի Արիանա Գրանդեի վրա։
People-ը գրում է, որ Գրանդեն կարմիր գորգով քայլելիս է լինում իր գործընկերների հետ, երբ մի տղամարդ հանկարծ վազել է նրա ուղղությամբ։ Նա բռնել է երգչուհու ուսերից՝ փորձելով մոտեցնել իրեն:
Դերասանուհի Սինթիա Էրիվոն անմիջապես շտապել է նրան օգնության. նա մի կողմ է հրել տղամարդուն՝ կանգնելով նրա և երգչուհու միջև։ Այնուհետև ժամանել է անվտանգության ծառայությունը և ուղեկցել տղամարդուն։
«Գրանդեն ցնցված էր միջադեպից, ծանր էր շնչում», - նշվում է հոդվածում։
