Ջերմաստիճանը նոյեմբերի 17-19-ին կբարձրանա
Հասարակություն
12:51 14/11/2025
Հայաստան

Ջերմաստիճանը նոյեմբերի 17-19-ին կբարձրանա

Երևանում նոյեմբերի 14-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-16-ին, 17-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև։ 

Մարզերում նոյեմբերի 14-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 15-17-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, գիշերը լեռնային գոտիներում ձնախառն անձրևի տեսքով։ Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 15-16-ին ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, 17-19-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ջերմաստիճանը նոյեմբերի 17-19-ին կբարձրանա