Հպարտ եմ իմ տղաներով, վատն այն է, որ միավորներ չենք հավաքում. Եղիշե Մելիքյան
Սպորտ
10:01 14/11/2025
Հայաստան

Հպարտ եմ իմ տղաներով, վատն այն է, որ միավորներ չենք հավաքում. Եղիշե Մելիքյան

«Չպարտվելու հնարավորություն ունեինք, հաղթելու հնարավորություն ունեինք, բայց պարտվում ենք։ Այս ամենն ամփսոսանքով եմ ասում»,- Հայաստան-Հունգարիա  հանդիպումից հետո կայացած ասուլիում ասաց  Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։

Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում երեկ կայացավ  Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու Հայաստան-Հունգարիա հանդիպումը, որն ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի պարտությամբ՝ 0-1 հաշվով։

Ե.Մելիքյանը նշեց, որ հպարտ է իր տղաներով։

«Այն, որ թիմային ոգի կա, սրտանց աշխատում են, միասնություն կա, թիմ կա, այդ ամենը ուրախացնում է։  Մենք մեր սխալները կվերլուծենք, կշարժվենք առաջ։

Երիտասարդ թիմ ենք, ապագա ունենք։ Վատն այն է ու դա նորմալ չեմ համարում, որ միավորներ չենք հավաքում, որի համար ներողություն եմ խնդրում։ Շնորհակալ եմ մեր երկպագուներին, որ մեզ հետ են,  հասկանում են մեզ, գնահատում են մեր այսօրվա ռեսուրսն ու ադեկվատ ռեակցիա են տալիս»,- ասաց մարզիչը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder