«Ժողովուրդ». Բյուջեի նախագիծը ընդունելուց հետո իշխանությունը պատրաստվում է անցնել 2026թ. նախընտրական ծրագրի մշակմանը
Օրվա մամուլ
08:32 14/11/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Բյուջեի նախագիծը ընդունելուց հետո իշխանությունը պատրաստվում է անցնել 2026թ. նախընտրական ծրագրի մշակմանը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը Ազգային ժողովում հաջողությամբ ընդունելուց հետո իշխանությունը պատրաստվում է անցնել 2026 թվականի նախընտրական ծրագրի մշակմանը։

Բանն այն է, որ ամբողջ կառավարական համակարգը, ներառյալ տարբեր գերատեսչություններ, այս օրերին զբաղված են նախընտրական ծրագրեր կազմելով։ Հանձնարարված է, որ յուրաքանչյուր գերատեսչություն պետք է ներկայացնի իր ոլորտի համար «սուպեր ծրագիր»՝ 2026 թվականի համար։

Նոյեմբերի 22-ին նախատեսվում է կառավարությունում ընդհանուր հավաք, որի ընթացքում տարբեր ոլորտի ղեկավարներ պետք է ներկայացնեն իրենց գաղափարները, թե ով ինչ մտքի թռիչք ունի, ինչ պետք է խոստանան հանրությանը, որ կարողանան ձայներ հավաքել:

Նախընտրական ծրագրի մշակման գործընթացը համակարգում է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով վերջերս ՔՊ նախընտրական շտապի պետ «կարգեց» կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, որին ամենաշատն է վստահում թիմում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder