Դիմակավորված գործողությո՞ւն Շանգրի Լա խաղատանը. Ինչու են քողարկում իրավապահները
Իրավունք
13:22 14/11/2025
Հայաստան

Դիմակավորված գործողությո՞ւն Շանգրի Լա խաղատանը. Ինչու են քողարկում իրավապահները

Նոյեմբերի 13-ի գիշերը իրավապահ մարմինների դիմակավորված աշխատակիցները մտել են Շանգրի Լա խաղատուն, իրականացրել են գործողություններ։ Ինչո՞ւ է իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող  օբյեկտը, ի՞նչ գործողություններ են իրականացվել այնտեղ։ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը Panorama.am-ին ասաց, պետք է տեղեկությունները ճշտել խաղատնից, քանի որ այն հանձնված է կառավարման։

ՔԿ-ից Panorama.am-ին հայտնեցին, որ կոմիտեն խաղատանը չի իրականացրել քննչական գործողություններ։ «Շանգրի Լա»-ի ընդունարանի աշխատակիցն ասաց, որ այս պահին խաղատունն աշխատում է, որևէ ինֆորմացա քննաչական գործողությունների մասին չունի։ Խոստացավ, որ խաղատանից հարցերին պատասխանելու իրավասություն ունեցող անձն ավելի ուշ կապ կհաստատի խմբագրության հետ։

ՆԳՆ ոստիկանությունից Panorama.am-ի տեղեկությունները ոչ հերքեցին, ոչ հաստատեցին. «Եթե լուսաբանման կամ հրապարակման ենթակա ինֆորմացիա լինի, մենք կհրապարակենք»։ Հակակոռուպցիոն Կոմիտեից էլ հայտնեցին, որ Շանգրի Լա-ի վերաբերյալ քրեական վարույթ չունեն։
Panorama.am-ը կատարվածի վերաբերյալ հարցում է ուղղել նաև ԱԱԾ, Գլխավոր դատախազություն։ Պատասխանները ստանալուն պես, կհրապարակենք։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder