Իշխան Խոսրովյանին բաց թողեցին
Իրավունք
14:59 14/11/2025
Հայաստան

Իշխան Խոսրովյանին բաց թողեցին

Իշխան Խոսրովյանը Քննչական կոմիտեի կողմից չի ձերբակալվել։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։ 

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ հայտնեց, որ AntiFake.am-ի լրագրող Իշխան Խոսրովյանին քիչ առաջ բաց են թողել։ Նրան բերման էին ենթարկել արդարադատության ը խոչընդոտելուն օժանդակելու կասկածով։

««Անտիֆեյքի» լրագրող Իշխան Խոսրովյանը բռնվելուց 6 ժամ անց ազատ արձակվեց։ Նրան ժամը 8:30 տան բակից ձերբակալել էին «Արդարադատության իրականացմանը միջամտելուն օժանդակելու» տարօրինակ կասկածով»,-ավելի ուշ իր էջում գրել է Ռ. Մելիքյանը։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իշխան Խոսրովյանին բաց թողեցին