330 հազարից ավել անհուսալի վարկ կա ՀՀ բանկային համակարգում.Արթուր Խաչատրյան
Քաղաքական
11:53 14/11/2025
Հայաստան

330 հազարից ավել անհուսալի վարկ կա ՀՀ բանկային համակարգում.Արթուր Խաչատրյան

«Բյուջեն, որ ներկայացրել է կառավարությունը կարող ենք վստահաբար կոչել ձախողումների ամփոփման բյուջե։ Կառավարության վարած խայտառակ տնտեսական քաղաքականության արդյունքում, երբ արտածին գործոնները վերացան, մենք տեսանք, որ տնտեսական աճը գահավիժեց 5.2-5.4%-ի միջակայքում՝ այն դեպքում, երբ կառավարությունը խոստացել էր բարենպաստ պայմաններում՝ 9 %, իսկ սովորական պայմաններում 7%-ի աճ»,- ԱԺ խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա նշեց,որ պետական պարտքն ընթացիկ տարվա վերջին 15 մլրդ դոլարից է անցնում, իսկ 2026 թվականին 6 տրիլիոն դոլարից, իսկ իշխանության ներկայացուցիչները չեն էլ կարողանում հաշվարկել պարտքի ազդեցությունը տնտեսության վրա՝ հավելելով, որ դրան զուգահետ 330 հազարից ավել անհուսալի վարկ կա ՀՀ բանկային համակարգում։

Խաչատրյանը նշեց, որ այդ ամենին զուգահետ ՀՀ բնակչության ¾-ը միջին աշխատավարձից ցածր է ստանում։

Ընդդիմադիր պատգամավորը նաև արձանագրեց, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է,որ պետական բյուջեով ոչ թե մարտունակ, այլ պաշտպանունակ բանակ է կառուցում։

«Արցախի կորստից հետո հաջորդ ցավալի ապտակը, որի մեջ մենք շարունակում ենք ապրել, Բաքվում ընթացող կեղծ դատավարություններն են»,- գործընկերոջը լրացրեց Լիլիթ Գալստյանը՝ արձանագրելով, որ այդ բեմականացված դատավարության ժամանակ ադրբեջանցի դատախազը պահանջում է ցմահ և 15-20 տրավա ազատազրկում։

Նրա խոսքով՝ Բաքվի կեղծ դատավարությանը զուգահետ ՀՀ իշխանությունների տոտալ մերժողական պահվածքն է։

«Տոտալ բառը մեղմ է ասված, այն պղծության հասած ուրացում է,երբ այսօր ցեղասպան Ադրբեջանում, Բաքվում կեղեքվում և դատապարտվում են ռազմաքաղաքական ղեկավարներ, ովքեր Արցախի անկախության և այսօր արդեն Հայաստանի անվտանգության համար են զոհասեղանին հայտնվել»,-ասաց Գալստյանը։

Անդրադառնալով կրթության ոլորտին՝ ընդդիմադիր պատգամավորը ասաց, որ ուսուցիչների ընդամենը 7%-է ստանում 300  հազար և ավել դրամ աշխատավարձ։

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը Արթուր Խաչատրյանն ասաց, թե նա չի որոշում թե, որ ուժը պետք է լինի ԱԺ-ում, այն որոշում է ժողովուրդը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
330 հազարից ավել անհուսալի վարկ կա ՀՀ բանկային համակարգում.Արթուր Խաչատրյան