Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրում Հայաստանի ազգային ընտրանին կմրցի Պորտուգալիայի հետ։ Հանդիպումը կսպասարկի Բոսնիա և Հերցեգովինայի մրցավարական խումբը Իրֆան Պելտոյի գլխավորությամբ; Այդ մասին տեղեկանում ենք ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքէջից։
Եզրերում նրան կօգնեն Սենադ Իբրիշիմբեգովիչը և Դավոր Բելժոն։
Չորրորդ պաշտոնյան է Միլոշ Գիգովիչը։
VAR-ի մրցավարներն են իտալացիներ Ջալուկա Աուրելիանոն և Դանիելե Պատերնան։
Պորտուգալիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 16-ին, Երևանի ժամանակով 18:00-ին։