Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մшրմին
Հասարակություն
21:31 14/11/2025
Հայաստան

Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մшրմին

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա:  

«Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի հերթապահ խումբը: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:  Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել մոտ 20-25 տարեկան տղամարդու դի:  Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը:  

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը: Տեղի ունեցածը ինքնասպանոթյուն է, դժբախտ պատահար թե սպանություն, պարզ կլինի դիակի դատաբժշական փորձաքննության վերջանական արդյունքերը հայտնի լինելուց հետո:  Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մшրմին