Արգավանդի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին
Հասարակություն
21:05 20/08/2025
Հայաստան

Արգավանդի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Օգոստոսի 20-ին, ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, և հայտնել են, որ Արգավանդ գյուղի Շիրակի կամրջի տակ՝ Արգավանդ գյուղի վարչական տարածքում, Հրազդան գետի ափային հատվածում դի կա։

Ժամանել է Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ավագ ոստիկանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ դին հայտնաբերվել է Արարատի մարզի վարչական տարածքում, ինչից հետո Երևանի քրեական ոստիկաններն ու Մալաթիայի համայնքային ոստիկանները տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել են Մասիսի ոստիկանները։

Փրկարարները դուրս են բերել տղամարդու մարմինը և մոտեցրել դիատարին։ Դեպքի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արգավանդի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին