Սամվել Կարապետյանի գործով գործընթացը ողջ աշխարհում ամենաարագընթացն է. Մելոյան
Իրավունք
12:03 15/11/2025
Հայաստան

Սամվել Կարապետյանի գործով գործընթացը ողջ աշխարհում ամենաարագընթացն է. Մելոյան

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն ՀԿ ղեկավար, սահմանդրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանն անդրադարձել է գործարար Սամվել Կարեպտյանի գործով դատական գործընթացներին՝ նշելով «ավելի արագ, քան Ֆորմուլա 1-ի վարորդները».

«1. 2025 թվականի նոյեմբերի 13-ին Վճռաբեկ դատարանը հրապարակում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի գործով իր որոշումը։

2. Նույն օրը որոշումը ուղարկվում է ՀՀ գլխավոր դատախազություն։

3. Նույն օրը այն ստացվում է ՀՀ գլխավոր դատախազությունում։

4. Նույն օրը դատախազությունից որոշումը փոխանցվում է ՀՀ քննչական կոմիտե։

5. Նույն օրը այն ստացվում է քննչական կոմիտեում:

6. Նույն օրն այն հանձնվում է Սամվել Կարապետյանի գործով քննչական խմբի ղեկավարին։

7.Նույն օրը քննչական խմբի ղեկավարը հասցնում է ամբողջությամբ ընթերցել ավելի քան 100 էջանոց որոշումը, վերլուծել Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները:

8.Նույն օրը վերջինս դրանք ներառում է իր՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության մեջ։

9. Նույն օրը նա տպում և ստորագրում է միջնորդությունը։

10.Նույն օրը Դեղատան փողոցից շարժվում է դեպի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Հակակոռուպցիոն դատարան և, չնայած մայրաքաղաքի հայտնի խցանումներին, ժամը 18:27-ին մուտք է անում դատարան՝ ներկայացնելով միջնորդությունը։

Ցանկացած մեկը, ով երբևէ առնչվել է՝

.Վճռաբեկ դատարանի որոշումների ստացման, հանձնման, փոխանցման գործընթացին,

.դրանց հիման վրա փաստաթղթերի կազմման և

.աշխատանքային օրվա ավարտին Երևանում տեղաշարժվելու իրականությանը,

կհաստատի՝ Սամվել Կարապետյանի գործով գործընթացը ողջ աշխարհում ԱՄԵՆԱԱՐԱԳԸՆԹԱՑն է»։ 

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը ձեւավորվել է 2019 թվականին՝ իր գործունեության առաջնային նպատակ հռչակելով ժողովրդավարության հաստատումը, իրավունքի գերակայության ամրագրումը, պառլամենտարիզմի զարգացումը, մարդկանց իրազեկվածության ու իրավագիտակցության բարձրացումը, մարդու անձնական, քաղաքական, սոցիատնտեսական իրավունքների իրականացման երաշխավորումը Հայաստանի Հանրապետությունում։

Իր գործունեության 6 տարիների ընթացքում կազմակերպություն իրականացրել է իրազեկող գործունեություն, կազմակերպել է դասընթացներ մարզերում։ ՊԶՄԿ-ն նաեւ իրականացնում է դիտորդական առաքելություն ընտրական գործընթացներում, որի համատեքստում կազմակերպում է դասընթացներ եւ վերապատրաստում դիտորդների»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder