«Կրիշտիանուն պետք է ամաչի». Պորտուգալիան դժգոհ է Ռոնալդուից
Աշխարհում
11:31 15/11/2025
Աշխարհ

«Կրիշտիանուն պետք է ամաչի». Պորտուգալիան դժգոհ է Ռոնալդուից

«A Bola»-ի լրագրողները մեկնաբանել են Պորտուգալիայի կենտրոնական հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին տրված կարմիր քարտը 2026 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի Իռլանդիայի դեմ խաղում: 40-ամյա հարձակվողը հեռացվել է խաղադաշտից մրցակցին արմունկով հարվածելու համար:

«Կրիշտիանուն ոչ միայն ագրեսիվ է, նա կորցրեց ինքնատիրապետումը հիասթափության պահին։ Նրա արձագանքը սարսափելի էր։ Նա ծափահարեց երկրպագուներին, կարծես անարդարացիորեն հեռացված լիներ խաղադաշտից։ Նա պետք է ամաչի իր վարքագծի համար», -euro-football.ru-ի հաղորդմամբ, գրում է A Bola-ն։

Ռոնալդուն հեռացվել էր  խաղադաշտից երկրորդ խաղակեսի սկզբում։ Պորտուգալիան պարտվել է 2-0 հաշվով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Կրիշտիանուն պետք է ամաչի». Պորտուգալիան դժգոհ է Ռոնալդուից