Շիրակի մարզում «Mercedes»-ը բախվել է ճանապարհի երթևեկելի հատվածում հայտնված ոչխարի հոտին
Հասարակություն
12:52 15/11/2025
Հայաստան

Շիրակի մարզում «Mercedes»-ը բախվել է ճանապարհի երթևեկելի հատվածում հայտնված ոչխարի հոտին

Նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Մայիսյան գյուղի 1-ին փողոցում Շիրակի մարզի բնակիչ 40-ամյա Մկրտիչ Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի երթևեկելի հատվածում հայտնված (թվով 19 հատ) ոչխարների հոտին։

«Բախման հետևանքով ոչխարներից 8-ը տեղում սատկել են, որոնց մեջ եղել են նաև մայրացու ոչխարներ։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկները։

Դեպքի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են ոչխարների սեփականատիրոջ ինքնությունը»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Շիրակի մարզում «Mercedes»-ը բախվել է ճանապարհի երթևեկելի հատվածում հայտնված ոչխարի հոտին