Պատմական բարեփոխում՝ հպարտ քաղաքացիների հաշվին․ Պողոսյան
Հասարակություն
18:34 15/11/2025
Հայաստան

Պատմական բարեփոխում՝ հպարտ քաղաքացիների հաշվին․ Պողոսյան

«Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը գրում է․

«Պատմական բարեփոխում՝ հպարտ քաղաքացիների հաշվին

ՀՀ–ում այսօր 65 և ավելի տարեկան քաղաքացիների թիվը մոտ 395 000 է։

Նրանցից՝

▫️ 80 561՝ ունեն հաշմանդամություն

▫️ 1 027՝ ֆունկցիոնալության խանգարում

▫️ 29 298՝ սոցիալապես անապահով են

Այսինքն՝ իրականում պետության ապահովագրության շահառուներն ընդամենը 284 114 մարդ են։

Բայց 2026-ի հունվարի 1-ից 395 090 քաղաքացի ամեն տարի պետք է վճարեն 129 000 դրամ՝ առողջության համապարփակ ապահովագրության համար։

Ընդհանուր՝ 51 միլիարդ 71 միլիոն դրամ։

Այսպիսով՝ «պատմական բարեփոխումը», որով պետությունը պետք է ապահովագրի տարեց քաղաքացիներին, իրականում իրականացվում է հենց այդ հպարտ քաղաքացիների հաշվին»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder