Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նոյեմբերի 15-ին, ժամը 15։38-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդավան գյուղի 35-րդ փողոցի վերջնամասում այրվում է տուն։ Այս մասին նշված է ՀՀ ՆԳՆ տարածած հաղորդագրությունում։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։17-ին, մարվել՝ 17։38-ին։ Այրվել է տունը (մոտ 120 քմ): Կանխվել է հրդեհի տարածումը մոտակա տներ»,- նշված է հաղորդագրությունում։