ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հաջորդ շաբաթ դատի տալ BBC-ին ու հսկայական գումար պահանջել որպես փոխհատուցում
Քաղաքական
16:44 15/11/2025
Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հաջորդ շաբաթ դատի տալ BBC-ին ու հսկայական գումար պահանջել որպես փոխհատուցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դատական ​​հայց կներկայացնի BBC-ի դեմ՝ Panorama-ի կողմից իր ելույթի խմբագրման պատճառով։ Այս մասին գրում է BBC-ն։ Հիշեցնենք, որ Թրամփի հայտարարություններն աղճատելու համար լրատվամիջոցի խմբագիրն ու տնօրենն ազատվեցին աշխատանքից։ Կորպորացիան ներողություն խնդրեց, բայց հրաժարվեց փոխհատուցում վճարել։

Ուրբաթ երեկոյան Air Force One-ի ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում Թրամփն ասել է. «Մենք նրանց դատի կտանք 1-ից մինչև 5 միլիարդ դոլարի  փոխհատուցում կպահանջենք, հավանաբար՝ հաջորդ շաբաթ»։

Հինգշաբթի օրը BBC-ն հայտարարել է, որ 2021 թվականի հունվարի 6-ի ելույթի խմբագրումը ակամա «սխալ տպավորություն է ստեղծել, որ նախագահ Թրամփը ուղղակի կոչ է արել բռնի գործողությունների» և ասել է, որ այն այլևս չի հեռարձակվի։ Կորպորացիան ներողություն է խնդրել նախագահից, բայց հայտարարել է, որ ֆինանսական փոխհատուցում չի վճարելու։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder