Հաքան Ֆիդանը հայտնվել է Թուրքիայի նախագահի թեկնածուների շարքում
Քաղաքական
17:09 15/11/2025
Տարածաշրջան

Հաքան Ֆիդանը հայտնվել է Թուրքիայի նախագահի թեկնածուների շարքում

Թուրքական «Asal Araştırma» հետազոտական ընկերությունն ընտրողների շրջանում սոցհարցում է իրականացրել՝ պարզելու, թե նրանք նախագահական ընտրություններում որ թեկնածուների օգտին կքվեարկեն: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 1-ից 9-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի 26 շրջանում անցկացված սոցհարցման արդյունքներով՝ Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանը առաջին տեղում է:

Ըստ այդմ՝ Էրդողանի օգտին քվեարկելու մասին հայտնել է հարցվածների 36.2 տոկոսը։ Էրդողանին 22 տոկոսով հաջորդել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետկան» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ, Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը, ապա 20.4 տոկոսով՝ Ստամբուլի նախկին քաղաքապետ և այժմ կալանքի տակ գտնվող ԺՀԿ-ական Էքրեմ Իմամօղլուն, ով համարվում է նաև նախագահական ընտրություններում Էրդողանի գլխավոր մրցակիցը:

Թուրքական մամուլում ընդգծվում է այն փաստը, որ հարցվածների 3 տոկոսը նշել է Թուրքիայի ներկայիս արտգործնախարար Հաքան Ֆիդանի օգտին քվեարկելու մասին, այն դեպքում և վերջինս լինի նախագահի թեկնածու: Ֆիդանի՝ հնարավոր թեկնածուների շարքում հայտնվելը թուրքական մեդիայում որակվել է հետևյալ կերպ. «Հաքան Ֆիդանն էլ մտավ զամբյուղի մեջ»՝ նկատի ունենալով, որ վերջինս ևս հայտնվեց թեկնածուների ցուցակում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder