Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դատախազությունն ընթացք է տվել Ժուռնալիստների միության գույքը ՀՀ սեփականությանը վերադարձնելու դիմումին
Դատախազությունն ընթացք է տվել Ժուռնալիստների միության գույքը ՀՀ սեփականությանը վերադարձնելու ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դիմումին։
Գաբրիելյանը հայտնել է, որ դիմումը դատախազություն է ուղարկվել ամիսներ առաջ, հայցն արդեն մուտքագրվել է դատարան, հարուցվել է քրեական գործ: Ժուռնալիստների միության փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում դատախազությունը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։
«Սա միայն մեկն է այն հազարավոր գույքերից, որոնք մեր կարծիքով անկախացումից հետո դարձել են ՀՀ սեփականություն և ոչ իրավաչափ եղանակներով փոխանցվել տարբեր անհատների կամ կազմակերպությունների։ Գույքերի մեծ մասը երբեք չի ծառայել հանրության շահին, իսկ ոլորտի ներկայացուցիչները դրանց օտարումից կամ վարձակալության գումարներից գրեթե ոչինչ չեն ստացել»,- գրել է պատգամավորը։