Wargonzo-ի թղթակցի մուտքը Հայաստան արգելել են
Իրավունք
15:07 15/11/2025
Հայաստան

Wargonzo-ի թղթակցի մուտքը Հայաստան արգելել են

Wargonzo -ի թղթակից Դմիտրի Սելեզնյովը մոտ երեք ժամ պահվել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, սահմանային հսկողության ներքո։ Wargonzo-ի Թելագրամ ալիքը հայտնում է, որ նոյեմբերի 14-ւն նա ընտանիքի՝ կնոջ և որդու հետ ժամանել է Հայաստան։ Ընտանիքի անդամներին թույլ են տվել անցնել, իսկ Սելեզնյովին սահմանյին հսկողություն իրականացնող աշխատակիցներն ուղեկցել են առանձին սենյակ։ Սելեզնյովը պարզաբանել է, որ իր մասնագիտական ​​գործունեության վերաբերյալ հարցաքննությունից հետո Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ ծառայության աշխատակիցները ներողություն են խնդրել և տեղեկացրել, որ նրան մուտքը մերժվել է:

 Լրագրողը գնել է Սանկտ Պետերբուրգ մեկնող հաջորդ չվերթի տոմս ու վերադարձել ՌԴ։  

«Սպուտնիկ Արմենիա»-ին Սելեզնյովն ասել է, որ նեղված է տեղի ունեցածի պատճառով։

«Սահմանապահները դրա հետ ոչ մի կապ չունեին. նրանք կատարում էին ինչ-որ մեկի հրամանները։ Անկեղծ ասած, ես նեղված չեմ կորցրած արձակուրդի համար, այլ այն փաստի համար, որ ես այդքան շատ բան եմ տվել Հայաստանին և իմ գրվածքներում միշտ հայամետ դիրքորոշում եմ հայտնել հակամարտության հարցում: Եվ ահա արդյունքը», - ասել է նա:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder