Ինչո՞ւ են բռնագանձել «Անտիֆեյք»-ի տեխնիկան. Իոաննիսյանը դիմել է դատախազություն
Իրավունք
15:45 15/11/2025
Հայաստան

Ինչո՞ւ են բռնագանձել «Անտիֆեյք»-ի տեխնիկան. Իոաննիսյանը դիմել է դատախազություն

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը դիմել է գլխավոր դատախազություն՝ հարցնելով, թե ինչու են քրեական վարույթի շրջանակում բռնագանձել  «Անտիֆեյք» լրատվամիջոցի տեխնիկան։ Դատախազությանն ուղղված նամակը նա հրապարակել է ֆեյսբուքյան էջում ու գրել.

«Դատախազությունը պետք է հստակ պատասխան տա, թե ինչպես է հիմնավորում խմբագրակազմից տեխնիկա առգրավելը: Դա, մեղմ ասած, մտահոգիչ է»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչո՞ւ են բռնագանձել «Անտիֆեյք»-ի տեխնիկան. Իոաննիսյանը դիմել է դատախազություն