Վճռաբեկ դատարանի դատավորներին հրավիրում եմ հրապարակային բանավեճի․ Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ
Իրավունք
13:29 15/11/2025
Հայաստան

Վճռաբեկ դատարանի դատավորներին հրավիրում եմ հրապարակային բանավեճի․ Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ

«Քննիչներն ասում են, քանի որ այդ ընկերությունը ստեղծել են ՀԷՑ–ի աշխատողները, դու էլ ՀԷՑ–ի հիմնադիրն ես, ուրեմն այ նրանք, որ արել են այդ ենթադրյալ գործողությունները, ուրեմն արել են քո կազմակերպմամբ»,- հրավիրված ասուլիսում  ասաց գործարար Սամվել կարապետյանի պաշտպանական թիմի անդամ Արմեն Ֆերոյանը։

Նա նշեց, որ պահանջել են ապացույցներ, որոնք չկան։

«Օրինակ, ըստ իրենց տրամաբանության, եթե քննիչը վերցնում է կաշառք, ապա դա կազմակերպվել է Քննչական կոմիտեի և երկրի բարձրագույն ղեկավարության կողմի՞ց։ Առաջին ատյանի դատարանը նշում է՝ այն ողջամիտ իրավական բանականության սահմաններից դուրս է»,- ասացփաստաբանը։

Նա Վճռաբեկ դատարանի նման ակտը կայացրած բոլոր դատավորներին հրավիրեց ուղիղ եթերում հրապարակային բանավեճի;

«Թող գան և փորձեն հիմնավորել, որ կայացրել են օրենքից, Սահմանադրությունից և հենց այդ գործից բխող անաչառ և օբյեկտիվ դատական ակտ»,- ասաց Ֆերոյանը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վճռաբեկ դատարանի դատավորներին հրավիրում եմ հրապարակային բանավեճի․ Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ