«Հրապարակ». Փաշինյանը ոչ թե բուհեր է այցելում, այլ համայնքներում ապրող տարբեր բուհերում սովորող ուսանողներին
Օրվա մամուլ
08:58 15/11/2025
Հայաստան

«Հրապարակ». Փաշինյանը ոչ թե բուհեր է այցելում, այլ համայնքներում ապրող տարբեր բուհերում սովորող ուսանողներին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մի ժամանակ Նիկոլ Փաշինյանն այցելում էր բուհեր և ներկայացնում  իր «Իրական Հայաստանի» տեսլականը` լվանալով ուսանողների և դասախոսների ուղեղները: Հիմա նոր բան է մոգոնել. այցելում է տարբեր համայնքներ, ասենք` Արաբկիր կամ Մալաթիա-Սեբաստիա, և տվյալ համայնքում ապրող, տարբեր բուհերում սովորող ուսանողներին և աշխատող դասախոսներին են հիմա էլ իրենց համայնքում նրա հետ հանդիպման ուղարկում:

Վերջին նման հանդիպումը Մալաթիա-Սեբաստիա համայնքում է կայացել, մոտ մեկ ժամ բանախոսել է Փաշինյանը, ապա պատասխանել հարցերին: Մենք հետաքրքրվեցինք, թե ինչ հարցեր են բարձրացնում ուսանողները, արդյո՞ք սուր, օրախնդիր հարցեր են տալիս վարչապետին, չէ՞ որ ամբողջ աշխարհում ուսանողությունը հասարակության ամենաակտիվ և ամենաընդդիմադիր խավն է համարվում: Այդ հավաքներին մասնակցած անձը մեզ ասաց, որ բացառապես հարցեր են տալիս բուհական կրթությունից, քննություններից, ոչ մի քաղաքական հարց չի հնչում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Փաշինյանը ոչ թե բուհեր է այցելում, այլ համայնքներում ապրող տարբեր բուհերում սովորող ուսանողներին