Ես այդ հարցից խուսափում եմ. Արգիշտի Մեխակյանը՝ Գարեգին Երկրորդի դեմ իշխանության արշավի մասին
Քաղաքական
10:36 16/11/2025
Հայաստան

Ես այդ հարցից խուսափում եմ. Արգիշտի Մեխակյանը՝ Գարեգին Երկրորդի դեմ իշխանության արշավի մասին

«Ես այդ հարցին չեմ պատասխանում։ Ես այդ հարցից խուսափում եմ։ Բազմիցս քննարկվել է  այդ հարցը, իմաստը ո՞րն է»,- քվեարկությունը կատարելուց հետո լրագրողներին ասաց  Վաղարշապատի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Վաղարշապատ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, Արմավիրի նախկին մարզպետ Արգիշտի Մեխակյանը՝ պատասխանելով հարցին, իր համար Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գարեգին Երկրո՞րդն է, թե՞  ինչպես իր թիմակիցներն են ասում՝ «Կտրիճ Ներսիսյան»։

Ա. Մեխակյանն ասաց, որ չի խուսափում ասել՝ Գարեգին Երկորդր, ոչ էլ Կտրիճ Ներսիսյան. «Նիկոլ Փաշինյանը հստակ օրակարգով մտել է, բազմաթիվ հարցեր տվել եք իրեն»։

Արդյո՞ք չի միանում կաթողիկոսի հեռացնելու արշավին հարցին ի պատասխան՝ Մեխակյանն ասաց. «Ես այս պահին կենտրոնացած եմ իմ անելիքների վրա»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder